copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:18 14-09-2024

Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցով

Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Եվրամիության այլ երկրներից անօրինական միգրանտների տեղափոխման հարցի շուրջ հանրաքվեի համար։ Բողոքի ցույցի ժամանակ այդ մասին հայտարարել է հանրապետության խոշորագույն ընդդիմադիր, «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին։

Լեհական ընդդիմությունը՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության գլխավորությամբ, անընդհատ մեղադրում է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին այն հայտարարության համար, որ իր կառավարությունը կհամաձայնի անօրինական միգրանտների հարկադիր տեղափոխման մեխանիզմին, որը խթանում է Բրյուսելը։

Նա նշել է, որ հանրաքվե կազմակերպելու համար պետք է 500 հազար ստորագրություն հավաքվել։ Հավաքվածներն այս հայտարարությունն ընդունել են ոգևորությամբ:

Ամենից շատ դիտված