copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:22 12-09-2024

Պարեկին կաշառք տալու դեպքերի թիվը նվազել է 80 տոկոսով. Սասուն Խաչատրյան

Մահվան ելքով վրաերթերի և վթարների թիվը կիսամյակի տվյալներով պակասել է 22-ով. սա շուրջ 30 տոկոսի նվազում է: Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Հավանական է, որ այդ նվազումը պայմանավորված է ճանապարհների որակի բարելավմամբ, սև կետերի վերացմամբ»,-ասաց նա:

Խաչատրյանը ներկացրեց նաև մեկ այլ վիճակագրություն, համաձայն որի՝ պարեկին կաշառք տալու դեպքերն այս տարի նվազել են. «Ունեցել ենք պարեկներին կաշառք տալու փորձի 48 դեպք անցած տարի. դրանք այն դեպքերն են, երբ պարեկին կաշառք տալու ժամանակ պարեկային ծառայության աշխատակիցը ձերբակալում է կաշառք տվողին և ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե: Անցած տարի ունեցել ենք 48 նման դեպք: Այս տարվա 8 ամսվա տվյալներով՝ մոտավորապես ունենք 80 տոկոսով նվազում»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ գրանցվել են նաև վարորդական վկայական ստանալու համար կաշառք տալու դեպքեր, որոնց բացահայտման արդյունքում այս մասով դեպքերի թիվը ևս նվազել է:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի

Ձեզ գուցե հետաքրքրի