copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:13 09-09-2024

Արդարադատության նախարարն աշխատանքային ժամին ՖԲ գրառում է կատարել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն աշխատանքային ժամին զբաղված է ֆեյսբուքյան գրառում կատարելով։

Մինասյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանի պարզաբանումը և կից գրել․

«Վստահ եմ, որ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում ևս Սիրվարդ Գևորգյանը շարունակելու է ներդնել առավելագույն ջանքն ու պրոֆեսիոնալիզմը»։

Oragir.News-ը ֆիքսել է, որ նախարար Մինասյանն այս գրառումը կատարել է աշխատանքային ժամին՝ 12։47։

Փաստացի՝ քաղաքացիների հարկերից միլիոնավոր աշխատավարձեր և պարգևավճարներ ստացող նախարարները աշխատանքային ժամին զբաղված են նաև «ստատուսներ» գրելով։

Նշենք, որ Արդարադատության նախարարությունն այսօր հրապարակել է Սիրվարդ Գևորգյանի պարզաբանումը՝ մամուլում տարածված լուրերի վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում վերջին օրերի շահարկումներին

«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում, որին, ի թիվս իմ այլ համակուրսեցիների, հրավիրված եմ եղել նաև ես:
Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է, իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ կամ որևէ քաղաքական գործչի աջակից, երբևէ առնչություն չեմ ունեցել և անձամբ չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Կյանքի և աշխատանքի բերումով շփվել եմ տարբեր մարդկանց հետ, այդ շփումներն իմ կյանքում իրենց ուրույն տեղն ունեն և ես դա չեմ ուրանում, սակայն իմ քաղաքական ընտրությունը կատարել եմ և անվերապահորեն պաշտպանում եմ Հայաստանի կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսը, Իրական Հայաստանի և Հայրենիքը Պետությունն է հայեցակարգերը:

Վերջին տարիներին Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ներդրել եմ առավելագույնը: Պետական համակարգում եմ 2005 թվականից, աշխատել եմ նախ ֆինանսների նախարարությունում, ապա՝ Ազգային ժողովում, հետո արդեն Արդարադատության նախարարությունում։ 2021 թվականից, գրեթե երեք տարի, զբաղեցրել եմ նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնը և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը, երբ նշանակվեցի Արդարադատության նախարարի տեղակալ, չեմ զբաղեցրել որևէ քաղաքական պաշտոն:

Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը:

Սիրվարդ Գևորգյան»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը