copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:45 18-12-2025

ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենը աշխատանքային ժամին մասնակցում է Էջմիածնի հավաքին

ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման անդամ Կարեն Պետրոսյանն աշխատանքային ժամին մասնակցում է հանրության լայն շերտերի կողմից տիրադավ անունը ստացած տասը եպիսկոպոսների կողմից Մայր Աթոռում հայտարարված «հոգևոր» հավաքին։

Ուշագրավն այն է, որ Կարեն Պետրոսյանը Արցախի հանձնման օրերին, երբ երիտասարդները Գյումրիի բուհերում իրազեկման ակցիաներ էին անում, խոչընդոտում էր դրանք։ Պետրոսյանն ասում էր, ոչ մի դեպքում պիտի չտուժի դասապրոցեսը։

Որոշ տեղեկություններով էլ Կարեն Պետրոսյանը իր ուսանողներին հորդորել է չմասնակցել որևէ անհնազանդության ակցիայի։ Նախորդ տարի էլ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» ժամանակ ևս Պետրոսյանի հորդորով ուսանողները չեն մասնակցել ակցիաներին, նույնիսկ համապետական դասադուլին։

Պետրոսյանի կողմից կիրառվող երկակի ստանդարտները ակնհայտ են, քանի որ 2018 թվականի իշխանափոխության օրերին, ինչպես նաև դրանից առաջ թե՛ Պետրոսյանը, թե՛ ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ուսանողները մշտապես մասնակցել բողոքի ակցիաներին։ Ամենատպավորիչը Կարեն Պետրոսյանի մասնակցությունն էր «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժմանը, որից հետո խզվեցին նրա և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի երբեմնի լավ հարաբերությունները։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Կարեն Պետրոսյանի հետ, բայց նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած եպիսկոպոսները հանրությանը կոչ են արել այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գալ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին