copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:07 04-09-2024

ՆԳ նախարարը սրիկա դուրս եկավ, մեզ խաբեց․ չարենցավանցիները կդիմեն Փաշինյանին

Տևական ժամանակ է, ինչ Չարենցավանի բնակիչները պայքարում են Չարենցավանի անձնագրային վարչությունը Հրազդան տեղափոխելու դեմ։

Oragir.News-ը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Չարենցավանի բնակիչներից հետաքրքրվեց, ի վերջո՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը խնդիրը լուծելու պայմանով հանդիպե՞լ է նրանց, թե՞ ոչ։

Չարենցավանի բնակիչ և ակտիվիստ Գևորգ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՆԳ նախարարը այդպես էլ չի հանդիպել իրենց։

«Չէ, չի հանդիպել։ Սրիկայի մեկը դուրս եկավ խաբեբան։ Այդ պահին մտածեց կթուլանանք, կհավատանք ու ստեց մեզ»,- ասաց Գևորգ Հակոբյանը։

Բնակիչը նաև հայտնեց, որ պատրաստվում են դիմել անձամբ Նիկոլ Փաշինյանին, քանզի հասկացել են, որ խնդրի կենտրոնում կանգնած է հենց ՔՊ ղեկավարը։

«Հարվածելու ենք հենց թիրախին։ Ժողովուրդը առաջ չէր հավատում, որ դա վարչապետի արածն ա, բայց հիմա համոզվեցին դրանում։ Անձնամբ Նիկոլ Փաշինյանն է այդ անձնագրայինների հետ կապված որոշումը կայացրել։ Վահե Ղազարյանը պարզապես կատարածու է։ Մենք որոշել ենք ՔՊ-ին թիախավորել, գալ հավաքվել և հանդիպել Փաշինյանին»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին, Նիկոլ Փաշինյանի անխոչընդոտ մուտքը Չարենցավան ապահովելու համար՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը խոստացել էր, որ ինքը անպայման կհանդիպի չարենցավանցիների հետ և կլսի նրանց խնդիրները ու պահանջները։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս