Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:38 02-09-2024

Փոշու ամպեր՝ խցանումների փոխարեն․ Վազգեն Սարգսյան փողոցը կրկին քերում են

Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում այսօր խցանումներ չկան, քանի որ կրկին քանդում են ասֆալտը։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ Վազգեն Սարգսյան փողոցում վտանգավոր է երթևեկելը, փողոցի ասֆալտն ամբողջությամբ քերում են, դիտահորերի կափարիչները մնացել են բարձր և վտանգ են ներկայացնում վարորդների համար։ Մեքենաների շարժից փոշու ամպ է բարձրանում և տարածվում Հանրապետության հրապարակում և հարակից պուրակում։

Մանրամասները՝ տեսանյութում։