copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 12:42 30-01-2021

2018-Ի «ՓՈՂՈՑԸ» ԱՌԱՋ Է ԲԵՐԵԼ ԱՆԿԱՊ, ԲԱՅՑ «ՀԱՄՈԶԻՉ» ՂԺՂԺԱՑՈՂՆԵՐԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈ­ԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ «ՓՈՂՈՑԸ»․ ԱՌԱՎՈՏ

«Ամեն մի ժամանակաշրջան, ամեն մի հասարակություն իր առաջնորդներին է առաջ քաշում: 1990 թվականին «Ղարաբաղ» կոմիտեն և 2018 թվականին Փաշինյանն ու մնացած «քայլողները» իշխանության եկան փողոցի միջո­ցով: Հապա ի՞նչն է պատճառը, որ Երրորդ հանրապետու­թյան հիմնադիրներն [իրենց սխալներով հանդերձ) կարո­ղացան սովորել, ըմբռնել պետական կառավարման և մի­ջազգային հարաբերությունների էությունը, և, մասնավորա­պես, Արցախի հարցը չափազանց ծանր վիճակից հասց­նել համեմատաբար բարվոք մակարդակի՝ ապահովելով ռազմական հաղթանակներ, իսկ «քայլողները», հակառակը՝ համեմատաբար բարվոք վիճակից բերեցին տապալման ու պարտությունների:

Պատասխանն ինձ համար պարզ է. տարբեր են «փողոցը» և, համապատասխանաբար, տար­բեր են նաև լիդերները: 1988-90 թվականների «փողոցը» առաջ է բերել կրթված լիդերներին [շնորհակալություն խորհրդային համակարգին), 2018-ի փողոցը՝ անկապ, բայց «համոզիչ» ղժղժացողներին: Թե ինչ է փոխվել 30 տարում կրթության մեջ, ինչպես նաև հայրենիքի և պե­տության ընկալումներում՝ դրա մասին մեկ ուրիշ անգամ: Իսկ այստեղ բերեմ մի մասնավոր օրինակ, որը, սակայն, շատ հատկանշական է: Տգետ զանգվածին կարելի է կերակրել ցանկացած հիմարությամբ: Ասենք՝ որ բանակցու­թյունների արդյունքում մենք կունենայինք նույն արդյունքը, որն ունեցանք պատերազմում պարտվելու հետևանքով: Դրա մասին ավելի մանրամասն՝ Արման Գրիգորյանի երեկ հրապարակած հոդվածում: Մի խոսքով, Հայաստանը փո­խելու համար պետք է փոխել «փողոցը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում