copy image url
Ավելին 1 տարի առաջ - 18:38 26-08-2024

Քիմ Քարդաշյանը ներկա է եղել «Ռեալ»–«Վալյադոլիդ» հանդիպմանը

Ամերիկահայ հեռուստաաստղ, դերասան, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը ներկա է եղել «Ռեալ Մադրիդ» – «Վալյադոլիդ» (3-0) Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը։

Այդ մասին 43-ամյա Քարդաշյանը հայտնել է` սոցցանցերում հրապարակելով լուսանկարներ։ Նա լուսանկարվել է նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ու բրազիլացի հարձակվող Վինիսիուսի հետ։

ESPN-ի փոխանցմամբ` հանդիպման մեկնարկից առաջ Քարդաշյանի որդին` Սեյնթ Վեսթը, Վինիսիուսի հետ դուրս է եկել խաղադաշտ և ներկա եղել ֆուտբոլիստների ողջույնի արարողությանը։

Ամենից շատ դիտված