copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:23 26-08-2024

Արևիկ գյուղում այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր

Օգոստոսի 26-ին՝ ժամը 01:10-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 14։05-ին։ Այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 տրակտոր և 2 բեռնատար ավտոմեքենա: