Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:06 25-08-2024

Լիբանանի վարչապետը արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ է հրավիրել

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ գումարելու մասին ՝ կապված «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև լարվածության նոր փուլի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, որի համաձայն՝ կոմիտեի հանդիպումը կկայանա Բեյրութում։

«Նախարարների կաբինետի բոլոր անդամները, ովքեր ունեն նման հնարավորություն, նույնպես հրավիրված են մասնակցելու դրան»,- ընդգծել է Միքաթին։

Լույս օգոստոսի 25-ի գիշերը իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իր կործանիչները գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախները՝ պատճառաբանելով Իսրայելին հրթիռային հարված նախապատրաստելու հանգամանքով։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է երկրում 48 ժամով արտակարգ դրություն սահմանելու մասին։

Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են Լիբանանից հարյուրավոր հրթիռների արձակման մասին։ Իր հերթին «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ ավարտել է Իսրայելի դեմ գործողության առաջին փուլը, և վերջինիս պնդումները կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելու և գործողությունը խափանելու մասին իրականությանը չեն համապատասխանում։

Մերձավոր Արևելքում սրման հաջորդ փուլը հաջորդեց Թեհրանում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուկրի վերացմանը։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ դա անպատասխան չեն թողնի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ