Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:40 24-08-2024

Քաղաքական հետապնդում է․ Հեղափոխության նախկին պահապանը` իր ձերբակալման մասին

«Սեպտեմբերյան իրադարձություններն այդքան էլ հեռու չեն։ Սա բնականաբար քաղաքական հետապնդում է։ Առաջին դեպքը չէ, եթե սա լիներ առաջին դեպքը, գուցե չհամարեի քաղաքական հետապնդում։ Սակայն, սա հերթական փորձն է մեզ վախեցնելու կամ որևէ կերպ զսպելու մեր քաղաքական գործունեությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը՝ անդրադառնալով իր և կուսակցության փոխնախագահի ձերբակալմանը։

Ստեփանյանի խոսքով՝ ձերբակալումը եղել է առանց հիմնավորման։ Իշխանությունները փորձ են անում սեպտեմբերից առաջ ճնշումներ գործադրել կուսակցության վրա։

«Իշխանական հերթական հիմար գործելաոճն է։ Իրենք լավ հասկանում են, որ կուսակցությունը ձևավորվել է արդեն և սեպտեմբերի պրոցեսներից առաջ փորձում են ամեն կերպ վախեցնել, ճնշումներ գործադրել, հետապնդումներ իրականացրել, որպեսզի մաքսիմալ զսպեն կուսակցությանը։ Սակայն իրականում ծիծաղելի, անիմաստ գործունեություն է։ Իրենք երեկ գիշերը ձերբակալել էին ինձ և կուսակցության փոխնախագահին՝ միասին էինք։ Ինչքան հնարավոր էր պահեցին, ինչքան, որ սահմանված կարգով հնարավոր էր։ Տեսան, որ ոչինչ չեն կարող անել, բաց թողեցին»,- նշեց կուսակցության խոսնակը։

Ըստ նրա՝ ոստիկանները չեն կարողացել հիմնավորել իրենց ձերբակալելու պատճառը, դրա համար ձերբակալումը ձևակերպել են որպես խուզարկություն։

«Քանի որ իրենք չկարողացան հիմնավորել մեզ տանելու միտքը, ձևակերպեցին խուզարկության ինչ-որ փորձ, թե ապօրինի ինչ կարող է լինել մեզ մոտ։ Բնականաբար ի՞նչ պիտի լինի մեզ մոտ ապօրինի։ Տեսան, որ ոչինչ չկա, էլ հնարավորություն չունեին մեզ ավելի երկար պահելու, չնայած, որ մեծ ցանկություն ունեին դա անելու՝ բաց թողեցին։ Եթե դու ուղղակի կանգնած ես կուսակցության փոխնախագահի հետ, որևէ հարց ես քննարկում և գալիս են քեզ առանց որևէ հիմնավորման տանում են բաժին և երկար ժամանակ պահում են, չեն բացատրում ինչ է տեղի ունեցել, ինչի համար։ Դա բնականաբար քաղաքական հետապնդում է։ Հարցին՝ ի՞նչ հիմքով եք մեզ բերել,աչքերը կլորացրած ուղղակի նայում էին մեզ վրա, հետո որոշում են, որ գրպանների պարունակությունն են ուզում ստուգել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան