copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:48 26-02-2022

Հենց ամուր պետականությունն է մեր իրավունքների իրական երաշխավորը, մեր Հայրենիքի պահապանը․ Արման Թաթոյան

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը (2016-2022թթ.) ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի´ հայրենակիցներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջին վայրկյաններն աշխատել եմ բացարձակ նույն սկզբունքներով ու գաղափարներով, ինչ ընտրվելուս առաջին օրից սկսած` անկախությամբ և երդմանս հավատարիմ:
Ինձ համար իմ նվիրումի միակ չափանիշը եղել է ուժեղ պետականությունը՝ հիմնված մարդու իրավունքների ու ժողովրդավարության վրա։

Հենց ամուր պետականությունն է մեր իրավունքների իրական երաշխավորը, մեր Հայրենիքի պահապանը:

Ցավոք, այսօր մեր երկիրը, մենք բոլորս կանգնած ենք պատմական նշանակության մարտահրավերների, արտաքին ամենալուրջ սպառնալիքների առաջ. մեզ պայքարի համար անհրաժեշտ է խաթարված հանրային համերաշխության վերականգնում, համազգային միասնություն ու վստահություն իրար նկատմամբ:

Միայն այսպես կկարողանանք ամրացնել մեր պետականությունը և դառնալ վստահ առաջընթացի ճանապարհին:
Բայց այս նպատակի ճանապարհին պետք է ուժեղ լինի պետության նկատմամբ քաղաքացու վերահսկողությունը:
Հիմա անչափ կարևոր է այնպես անել, որպեսզի որևէ հանրային գործիչ չհամարձակվի մոլորեցնել այնպիսի հայտարարություններով կամ անի այնպիսի քայլեր, որոնք բխում են իր քաղաքական կամ անձնական շահերից, բայց վնասում են մեր երկրի ու բոլորիս անվտանգությունը:

Նման արատավոր երևույթները թուլացնում են մեր պետականությունը, սպառնալիք են մեր անվտանգությանը:
Առկա խնդրից թաքնվելով կամ խնդիրն անտեսելով` այն աղետի կվերածենք:
Ինքս, անկախ դժվարություններից, երբեք չեմ հուսահատվել: Կատարել եմ բացառապես մասնագիտական արժանապատիվ ու պատվախնդիր աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով: Չնայած բարդ է եղել, բայց դժվարություններից չեմ ընկրկել։

Եվ, իհարկե, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջ իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս։
Այս ողջ ընթացքում սերտ համագործակցել ենք միջազգային կազմակերպությունների ու այլ երկրների իմ գործընկերների, Հայկական սփյուռքի հետ: Մշտական կապի մեջ ենք եղել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների ու լրագրողների հետ:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պետական մարմինների այն գործընկերներին, որոնք գիտակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի իրական կարգավիճակը, չդարձան քաղաքական կապանքների զոհը և ցուցադրեցին պետական մոտեցում:

Սիրելի՜ հայրենակիցներ

Հատուկ երախտագիտություն եմ հայտնում ձեզ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որ վստահեցիք ինձ:
Ինքս երբեք որևէ հարցում ձեր նկատմամբ ազնվությունը չեմ թողել, միշտ եղել եմ շիտակ ու չեմ նայել, թե ինչ անձնական կամ այլ հետևանքներ կարող են լինել:

Միակ նվիրականը եղել է ամուր պետականությունը, իսկ հայրենասիրությունն ուղղակի պատվաբեր առաքելություն է:
Նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանին շնորհավորել եմ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առիթով, քննարկել ենք մի շարք հարցեր ու մաղթել եմ հաջողություններ աշխատանքում:

Այսուհետ ևս շարունակելու եմ ծառայել պետության ամրացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործին իմ առավելագույն հնարավորություններով, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն աջակցելով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից