Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:52 12-08-2024

Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի հարավային` մերձիրանյան հատվածի օկուպացիայի մասով

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և դրանից հետո սպասվելիք հնարավոր հակահարվածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիվացել են Արցախի օկուպացված հատվածներում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները:

Այն, որ Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի ու հատկապես նրա հարավային` մերձիրանյան հատվածի օկուպացիայի մասով, դա ակնհայտ փաստ է և նրա` Ադրբեջանին հատկացվող ռազմաքաղաքական աջակցությունն ընդգծված էր:

Մյուս կողմից, Արցախի դեմ պատերազմն ու նրա օկուպացիան ուներ նաև աշխարհաքաղաքական բնույթ բոլոր այն ուժերի համար, ովքեր փորձում էին Իրանի դեմ օղակը սեղմել և ճակատն ընդլայնել ու այսօր, առավել քան երբևէ, Ադրբեջանի գործոնն օգտագործվում է Իրանի դեմ օպերացիաներում` հետախուզականից մինչև հնարավոր գործողությունների նախապատրաստում:

Ադրբեջանն այս հանգամանքը փորձում է թանկով ծախել Իրանի թշնամիներին, ինչը որքան էլ առաջին հայացքից արկածախնդրություն է թվում, սակայն մինչև այս պահը հաջողվել է:

Իսկ ի՞նչ է այս ընթացքում արել հայաստանյան իշխանությունը. այո´, հեծանիվ է քշել, հետո էլի քշել, անընդհատ քշել, իսկ արանքում էլ` ֆեստիվալներ կազմակերպել»:

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում