copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:37 17-07-2021

ԵՄ-ի ֆինանսական աջակցության մի հատվածը կուղղվի ՀՀ-ի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդմանը

Հայաստանի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդում, փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցություն, «Կանաչ Երևան» ծրագիր. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Երևանում կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 մլրդ դոլարի աջակցությունը որ ուղղություններով է ծախսվելու: Առաջին ուղղությունը փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցությունն է:

«Ընդ որում, ուզում եմ ընդգծել այն, որ այստեղ շատ կարևոր դեր ունի փոքր և միջին բիզնեսի նորարարությունը: Մենք աջակցելու ենք փոքր և միջին բիզնեսի արդիականացմանը և միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը: Կարևորում եմ նաև կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության քաջալերումը: Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, ու շատ կարևոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ ուղղությունը Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքագրել են առանցքային խնդիրներ՝ կապված խմելու ջրի մատակարարման, արոտավայրերի հասանելիության և այլ հարցերի հետ: Նա նկատեց, որ տուրիզմի զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, ինչ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են նախատեսված:

«Հաջորդ ուղղությունը «Հյուսիս-Հարավ» ծրագիրն է: Մենք առաջիկայում կհայտարարենք Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածի հետ կապված մրցույթը, որտեղ թունելներ, կամուրջներ կան: Դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն, և Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել: Դա չափազանց կարևոր է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների թվայնացման ոլորտին է վերաբերում և ՀՀ կառավարությունը նախատեսում է այս ուղղության ֆինանսավորման մի հատվածը ուղղել կրթությանը: Լուրջ ծրագրեր կան դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ջրամբարների կառուցման հարցը:

Բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի համար՝ «Կանաչ Երևան» և «Խելացի կառավարվող քաղաք», մասնավորապես, երթևեկության կառավարում արհեստական բանականության միջոցով:

«Մետրոպոլիտենի վերականգնումը նույնպես կառանձնացնեմ, որտեղ, իմիջայլոց, Եվրամիությունը բավական շոշափելի դեր է ունեցել և այդ ուղղություններով մենք կշարունակենք աշխատանքը: Մենք այդ ծրագրերը պետք է առաջ տանենք և, այո, առաջիկա 4-5 տարիների ընթացքում 2.6 մլրդ եվրոյի ծրագրերը պետք է իրականացնենք և դա շատ լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը