Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 51 րոպե առաջ - 17:51 14-08-2026

Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել

Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում անդառնալի ու ծանր կորուստ է տեղի ունեցել։ Կյանքից հեռացել է դերասանուհու տատիկը՝ Արաքսը, ում անունը հպարտությամբ է կրում ինքը։ Դերասանուհին ինստագրամյան էջում հանդես է եկել հրապարակմամբ՝ պատմելով տատիկի դժվարին, բայց արժանապատիվ կյանքի պատմությունը։


Արաքսյա Խաչատրյանն անկեղծացել է տատիկի ապրած ծանր ճակատագրի, անմարդկային փորձությունների ու նրա անսահման բարության մասին, որոնք նա պահպանել էր՝ չնայած դաժան կորուստներին.
«Կյանքից հեռացավ Արաքս տատս...
Հիմա իմ անունն ինձ համար պարզապես անուն չէ։ Այն մի կնոջ պատմություն է, ով շատ բան կորցրեց, բայց չդադարեց սիրել… Մի կնոջ պատմություն, ով կարող էր կոշտանալ ցավից, բայց ամուր մնաց, բարի… Մի կնոջ պատմություն է, ում կյանքում շատ վիշտ կար, բայց իր երեխաների ու թոռների համար միշտ տեղ կար հոգատարության…
Կային ցավեր, որոնց մասին նա չէր խոսում։ Կորուստներ, որոնք իր հետ լուռ տանում էր… Տատիկս կորցրել է իր ամուսնուն, ապրել իր 4 տղաների կորուստը… Բայց նա լուռ էր։ Խոհեմ էր։ Չէր բողոքում։ Իր ցավը չէր դարձնում ուրիշների ցավը»,- գրել է դերասանուհին։


Դերասանուհին ընդգծել է, որ տատիկն իր համար եղել է ու կմնա հայ կնոջ ուժի ու վեհության մարմնավորումը, և ինքը խոստանում է վառ պահել նրա հիշատակը.
«Տատ, դու քո մեջ հայ կնոջ հավաքական կերպարն էիր պահում, ու ես միշտ կպատմեմ քո մասին։ Կպատմեմ Արևին քո մասին, բոլորին… Դու արդեն քո որդիների մոտ ես.. երևի խաղաղ ու կարոտած ժպիտով…
Մենք երբեք չգիտենք, թե որ պահն է վերջինը, բայց քանի դեռ մենք քեզ հիշում ենք, քանի դեռ քո անունը հնչում է, քանի դեռ քո մասին պատմություններ կան՝ դու դեռ այստեղ ես։ Հանգչիր խաղաղությամբ»։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով