Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 54 րոպե առաջ - 17:30 14-08-2026

Առաջիկայում թվայնացումը դառնալու է ՊԵԿ-ի բոլոր բարեփոխումների առանցքային բաղադրիչը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են թվայնացման գործընթացի ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու բարեփոխումների շրջանակում նախատեսվող նոր նախաձեռնությունները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը նախանշում են տեխնոլոգիական համարձակության և նորարարության ճանապարհը, իսկ թվայնացման խորհրդի գործունեությունն ուղղված է այդ գործընթացների համակարգմանը, առաջնահերթությունների սահմանմանը և Կոմիտեում նորարարական լուծումների ներդրմանը։ «Մենք պետք է կարողանանք համահունչ շարժվել արագ զարգացող տեխնոլոգիական փոփոխություններին, ճիշտ ուղղություն ընտրել և նորարարական լուծումները դարձնել մեր աշխատանքի անբաժանելի մասը։ Առաջիկայում թվայնացումը դառնալու է բոլոր բարեփոխումների իրականացման կարևոր բաղադրիչը։ Հաջորդ տարվանից մեծ տեմպով մտնելու ենք մի շարք առանցքային նախաձեռնությունների և հեղափոխական փոփոխությունների իրագործման փուլ, և վստահ եմ, որ այդ գործընթացն էապես կխթանի մեր բարեփոխումների արդյունավետ իրականացումը։ Համոզված եմ՝ մենք կհաջողենք»,- ասել է Կոմիտեի ղեկավարը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մասնավորապես, քննարկվել են հետբացթողումային հսկողության վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծի իրականացման ընթացքը, ինչպես նաև «Հեռավար մաքսային մարմին» համակարգի ստեղծման գաղափարը, նպատակը և նախատեսվող գործառույթները։ Անդրադարձ է կատարվել նաև ցամաքային ավտոմոբիլային անցման կետերում մաքսային սպասարկման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներին։ Ներկայացվել է նաև «Մաքսային սպասարկում» նոր էլեկտրոնային համակարգի նախագիծը։ Համակարգի ներդրման արդյունքում նախատեսվում է թվայնացնել ՊԵԿ ներկայացվող դիմումների ընդունման և դրանց հիման վրա տրամադրվող որոշումների գործընթացները։

Դա կնպաստի մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանը, գործընթացների թափանցիկության բարձրացմանը և իրականացվող գործողությունների ամբողջական հետագծելիության ապահովմանը։ Նոր համակարգը նախատեսվում է հասանելի դարձնել ինչպես մաքսային մարմնի տարբեր ստորաբաժանումների, այնպես էլ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց և ֆիզիկական անձանց համար։

Հարկային ոլորտում քննարկվել են ԱԲ գործիքների ներդրման ընթացքը, Հարկային օրենսգրքի դրույթների կիրարկումն ապահովող թվայնացման ընթացիկ աշխատանքները։ Մասնավորապես, ներկայացվել է առցանց էլեկտրոնային ՀԴՄ-ի ներդրման ծրագրային միջավայրի բարելավման ընթացքը, ինչպես նաև քննարկվել են հարկային պարտավորությունների մարման վերաբերյալ հաշվետվությունների նոր համակարգի և հաշվարկային փաստաթղթերի նոր տեսակի մշակման ու նախագծման աշխատանքները։ Ներկայացվել է նաև դրոշմանիշային վճարների հաշվառման նոր համակարգը, որը գործում է նոր տրամաբանությամբ՝ ներառելով անհատական հաշվի քաղվածքի (ԱՀՔ) և հաշվարկների ներկայացման նոր ձևաչափեր։ Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին։ Նշվել է, որ նախատեսված միջոցառումները գտնվում են ավարտական փուլում։

Նիստի ավարտին ամփոփվել են քննարկումների արդյունքները, հստակեցվել են ծրագրերի իրականացման ժամկետներն ու պատասխանատու ուղղությունները, ինչպես նաև նախանշվել են հետագա անհրաժեշտ քայլերը՝ նախատեսված թվայնացման ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացումն ապահովելու նպատակով։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով