Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:53 29-07-2024

Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին. Sputnik Արմենիա

Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին։ Այս մասին հայտնում է համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ հնարավոր է` ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգը տեղի ունենա այս տարվա օգոստոսին։ Լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն համերգի ամսաթիվն իմանալու համար, սակայն մեր հարցումն ուղարկվել է «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ։

«Այս պահին հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում արտիստի թիﬕ հետ, որի արդյունքում պայմանագրով սահմանված կարգով Ձեզ կուղարկվի հաﬔրգի անցկացման ամսաթվի ﬕնչև երեք տարբերակ՝ Ձեր կողﬕց հաﬔրգի վերջնական օրը ընտրելու նպատակով»,– ասված է Սիմոնյանի` ԿԳՄՍՆ–ին ուղարկված պատասխանում։

Հարցին, թե քանի տոմս է վաճառվել և ինչ գումարով, կազմակերպիչը պատասխանել է, որ հաﬔրգի հետաձգման պատճառով պարբերաբար իրականացվում են տոմսերի վերադարձներ, ուստի ներկա դրությամբ նման հաշվառում չի իրականացնում:

«Միաժամանակ հայտնում ենք, որ հետաձգված հաﬔրգի մասնակցության համար գնված տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է տոմսերի գնորդներին իրենց իսկ պահանջով»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուպ Դոգի համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառով։

Համերգի համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել և չի վերադարձնի։ Ռեփերի աշխատավարձը կազմում է 1,8 մլն դոլար։

Համերգի կազմակերպիչը խոստացել է, որ համերգը կկայանա, երբ երգչի ծրագրերում ազատ պատուհան լինի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով