Եվրոպական միության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ գործընթացի առաջմղման ուղղությամբ կատարված դրական քայլերը։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների Վաշինգտոնյան գագաթաժողովի տարեդարձի առթիվ։
«Այսօր լրանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների պատմական Վաշինգտոնյան գագաթաժողովի և հանդիպման մեկ տարին։ ԵՄ-ը ողջունում է անցած տարվա ընթացքում կողմերի ձեռնարկած դրական և կառուցողական քայլերի շարքը՝ խաղաղ գործընթացի հետագա ինստիտուցիոնալացման և առաջմղման համար»,- գրել է Գրոնոն։