Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:16 15-06-2023

«Դոգի» վարկանիշը 1,5% է, ՀՅԴ-ինը՝ 1%, գնացեք, ձեր 133 տարով «Դոգի» հետ մրցեք. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը բացատրեց` իշխանությանը «մեղր քսած չի»:

«Ինձ միշտ հետաքրքիր է` երբ ասում եք 133 տարվա, ուզում եմ հասկանալ` գինի՞ է, ի՞նչ է: Ուզում եմ ասել, որ 133-ը չի կարևոր, կարևորը, թե ինչ արդյունք եք գրանցել», - ԱԺ-ում հայտարարեց նա` դիմելով Դաշնակցությանը:

Ալեն Սիմոնյանի խոսքովׇ, 133 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բոլոր իշխանությունների հետ համագործակցել է:

«Մաքրում-մաքրում ենք ձեր համագործակցության հետևանքը, չենք կարողանում մինչև հիմա մաքրել», - նշեց ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանն ասաց, թե յուրաքանչյուր իշխանության անհրաժեշտ է ընդդիմություն, բայց ընդդիմություն չկա: Նա ՀՅԴ-ին կոչ արեց գնալ ու մրցել «Դոգ»-ի հետ:

«Էտ ա ձեր մակարդակը դարձել էսօր», - ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությունն է անում: «Ռոբերտ Քոչարյանը մի օր Նիկոնոս է թռնելու, այնտեղ տուն է առնելու ու ապրելու, իսկ դուք մնալու եք այստեղ, ինչո՞ւ եք այդ ամենը վերցնում ձեր վրա», - ասաց Սիմոնյանը․ «Էդ որ գալիս եք, դոշ եք ծեծում, հայրենիքը մետր-մետր ուզում եք պաշտպանած լինեք, լավ եք անում: Էդ որ Մեղրին տալիս էր Քոչարյանը... Խոսե՞լ եք Քոչարյանի հետ, ասե՞լ եք՝ Մեղրին էդ ո՞նց էիր տալիս, իսկ Վազգեն Մանուկյանի հետ խոսե՞լ եք, Նաիրի Հունանյանի հետ ի՞նչ հարաբերություններ է ունեցել, իսկ ո՞վ է ընդունել Հունանյանին դաշնակցության շարքերը»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա ասաց, թե եթե ընդդիմությունն ուզում է ազդեցություն ունենալ, պետք է գա ու իշխանության հետ խոսի․ «Ուզո՞ւմ եք օգնել ՀՀ-ին, եկեք նստենք, քննարկենք՝ առանց իրար պիտակավորելու»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ