Ներքին Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 14:45 07-08-2023

Ո՛չ կառավարությանն եմ ընդունում, ո՛չ էլ իրենց որոշումները․ քաղաքացիները՝ Սնուփ Դոգի՝ համերգի մասին

Օրեր առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Հայաստան է ժամանելու համաշխարհային մեծ աստղերից մեկը` Սնուփ Դոգը։ Հարությունյանի գրառումից հետո համացանցում մի փաստաթուղթ հայտնվեց, ըստ որի՝ պետությունն ավելի քան 23 միլիոն դոլար է հատկացնում համերգային ծրագրերի համար։

Կառավարությունից չհերքեցին, որ փող են հատկացնելու մասնավոր ընկերությանը՝ Հրազդան մարզադաշտում ռեփերի համերգի համար, բայց և պնդեցին, թե հատկացվելիք գումարը 23 միլիոն դոլար չէ։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ըստ իրենց՝ ինչու է կառավարությունը միլիոններ ծախսում Սնուփ Դոգին Հայաստան բերելու համար։ Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ դա արվում է մարդկանց մի քիչ ուրախացնելու համար․ «Մենք բոլորս տխուր ենք, գուցե համերգ են կազմակերպում մեզ ուրախացնելու համար»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ կառավարությունից դժգոհ է և չի ընդունում նրանց կայացրած որոշումները։

Մանրամանսերը՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում