Խորվաթիայում բախվել են բեռնատար և ուղևորատար գնացքներ, ինչի հետևանքով 19 մարդ է տուժել. rbc.ru-ի փոխանցմամբ այս մասին հայտնել են Խորվաթիայի ռադիոն և հեռուստատեսությունը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում։ Վեց մարդ ստացել է լուրջ, իսկ 13-ը՝ թեթև վնասվածքներ։ Ուղևորատար գնացքում եղել է 28 մարդ՝ 26 ուղևոր, մեքենավարը և ուղեկցորդը։ Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել։ Վթարի պատճառը դեռևս չի հրապարակվել, իսկ երկաթուղային գծով երթևեկությունը դադարեցվել է։