Ուղիղ եթեր

Օրակարգ. Թուրքիայի ներխուժումը Հայաստան ներկա փուլում բացառվում է. Ռուբեն Սաֆրաստյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ԳԱԱ ակադեմիկոս, թյուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ռուբեն Սաֆրաստյանի հետ զրուցել ենք տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերերությունների կարգավորման գործընթացի, մեր երկրին ներկայացվող պահանջների, աշխարհաքաղաքական դերակատարների ունեցած ակնկալիքների, նախորդ ամիս ՀՀ-ի կողմից Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշման նպատակահարմարության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ռուբեն Սաֆրաստյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը աշխարհաքաղաքական նշանակություն է ստացել։

Թյուրքագետը կարծում է, որ Թուրքիայի ներխուժումը Հայաստանի Հանրապետություն ներկա փուլում բացառվում է։ «Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ Հայաստանի վրա հարձակվելու համար պետք է մեծ առիթ լինի, որպեսզի իրենք այդ գինը վճարեն։ Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա կնշանակի, որ Թուրքիան առաջին հերթին գործ է ունենում առաջին հերթին Ռուսաստանի հետ, իսկ Թուրքիային ներկա փուլում Ռուսաստանի հետ հարաբերությունները այդ կարգի վատացնել բացարձակ ձեռնտու չէ։ Դա կնշանակի նաև, որ Թուրքիան մեծ խնդիրներ է ստանում իր դաշնակիցների կողմից՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և այլն։ Ինչ մեծ մի բան պետք է լինի, որ Թուրքիան գնա այդ ամբողջ խնդիրներին»,- կարծում է Սաֆրաստյանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Հայաստանը դեռևս չի կատարել Թուրքիայի ամենակարևոր պահանջը՝ չի կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.






Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի