Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 10:33 03-02-2022

Թուրքիան, աշխարհին մոլորեցնելով, օգտագործում է խաղաղասերի հռետորաբանություն. Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստայանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմի մասնակցության անհրաժեշտությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման համար իրականացվող գործընթացներին, Կարսի պայմանագրի վերակնքմանը, ինչպես նաև Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։

Սաֆրաստյանն իր խոսքում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է․ «Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել», և որ երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել։

Խոսելով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից՝ ասաց, որ որոշ ժամանակ հետո միայն Թուրքիան պաշտոնական դիրքորոշում արտահայտեց, մատնանշելով նաև այն հանգամանքը, որ այս իշխանությունները Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ ոչ մի բան չեն արել։

Սաֆրաստյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, և որ Նիկոլ Փաշինյանն էլ հնարավոր է համարել առաջարկի ընդունումը։ Խոսեց նաև այն հարցի շուրջ, թե ի՞նչ է տալու այդ հանդիպումը Հայաստանին։

Ադրբեջանի նախագահը երեկ՝ հերթական հարցազրույցի ժամանակ, կրկին խոսել է Հայաստանի մասին, մեզ անվանել ֆաշիստ, Հայաստանին մեղադրել է տարբեր հանցագործությունների մեջ։ Թուրքագետը խոսեց այն մասին, թե Իլհամ Ալիևը ի՞նչ նպատակով է նման հայտարարություններով հանդես գալիս, այն դեպքում, երբ շարունակ խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին, քանի որ մի կողմից նա փորձում է համոզել միջազգային հանրությանը, թե ինքը խաղաղության կողմնակից է, մյուս կողմից էլ հայատյացության քարոզ է անում։

Խոսեց նաև այն մասին, որ հնարավոր է՝ Թուրքիան փորձի հասնել Կարսի պայմանագրի վերակնքմանը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի