copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:43 25-07-2024

Նեո ընձառյուծն ակտիվորեն զույգ է փնտրում

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ WWF Հայաստանը, ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեսախցիկներով օրեր առաջ նկարահանված ընձառյուծը միշտ չէ, որ ապրում է «Խոսրովի անտառ»-ում և, հավանաբար՝ զույգ է փնտրում․

«Բոլորիս ծանոթ Նեոն «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում: Շատերին թվում է, որ Նեոն մշտապես բնակվում է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում, սակայն մեր վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Նեոն մի քանի անգամ լքել է արգելոցը հայտնվելով Վայոց Ձորի մի քանի վայրերում։

Հնարավոր է, որ Նեոն ակտիվորեն զույգ է փնտրում»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կովկասյան ընձառյուծը կրկին հայտնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկների թիրախում։ Այս մասին տեղեկացրել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջը։

Ամենից շատ դիտված