Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:43 31-01-2025

Նեո ընձառյուծը արդեն յոթ տարի է՝ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բնակվող Նեո ընձառյուծի լուսանկարն է հրապարակել և գրել․

«Բոլորիս ծանոթ Նեո ընձառյուծը ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում»,-ասված է հաղորդագրության մեջ: