copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:45 23-07-2024

Ռուսական նավահանգստում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մարդ է զոհվել

Ուկրաինայի Զինված ուժերը Կավկազ նավահանգստում հարձակվել են լաստանավի վրա։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

«Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում կրկին ահաբեկչական հարձակման փորձ է կատարել այսօր առավոտյան Կավկազի նավահանգստում անօդաչու թռչող սարքը հարվածել է լաստանավին ցավոք սրտի, անձնակազմի և նավահանգստի աշխատակիցների շրջանում կան վիրավորներ և զոհվածներ», - գրել է նա։

Օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել։ Նրանք բոլորը ՌԴ քաղաքացիներ են։

Նահանգապետը նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով տեղի է ունեցել հրդեհ, և կրակի տարածման վտանգ չկա։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Բռնակցված Ղրիմում Կրեմլի կողմից նշանակված Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևն էլ ասել է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել 15 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Կերչի նեղուցով անցնող կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Գրում է DW-ն։

Կիևը չի մեկնաբանել սա։ Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նշել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ռուսական 8 անօդաչու թռչող սարքերից 7-ը, որոնք գրոհել են Սումին, ինչպես նաև չեզոքացրել են Kh-69 կառավարվող թևավոր հրթիռը։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան