Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 13:45 14-06-2026

1 մարդ զոհվել է Օրյոլում շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով

ՌԴ Օրյոլ քաղաքում շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ ինը հոգեբանական օգնություն է ստանում։

Այս մասին հայտարարել է Օրյոլի մարզպետ Անդրեյ Կլիչկովը։

«Այսօր երեկոյան Օրյոլում բնակելի շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մարդիկ են տուժել։ Դժբախտաբար, մեկ հոգի զոհվել է, իսկ ինը անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն է ստանում», - գրել է Կլիչկովը Max հարթակում։

Մարզպետը հավելել է, որ վնասված բնակարանների բնակիչները տեղավորվել են քաղաքի հյուրանոցներում։

Կլիչկովը նշել է, որ իրավիճակը գտնվում է Ռուսաստանի ԱԻՆ և իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, իսկ հարձակման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։