Ներքին 2 տարի առաջ - 17:57 22-07-2024

Մեր երկիրը նորից ազատ և անկախ պետություն կդառնա․ ԵԿՄ ճամբարում հնչել է նաև Արցախի օրհներգը

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ԵԿՄ «Եռասերունդ երկրապահ ռազմաուսումնամարզական» ճամբարի բացման հանդիսավոր արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել և ելույթով հանդես են եկել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ինչպես նաև Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Ցանկանում եմ պաշտպանության նախարարի, ԶՈւ ղեկավարության և անձամբ իմ անունից շնորհավորել բոլորիս այս պատմական օրվա առթիվ, որովհետև մենք ընկալում ենք, որ այստեղ շարված են ապագա գեներալներ, ապագա սպաներ և հույս ունենք, որ առաջիկայում ձեզնից շատերին տեսնելու ենք մեր ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների շարքում»,- ասաց Արման Սարգսյանը։

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն էլ հետևյալ կերպ շնորհավորական ուղերձ հղեց․

«Պատանի երկրապահը ստեղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Սպարապետի թողած այս ավանդը շարունակական է։ Եվ ես որոշել եմ հաջորդ համագումարին այս ճամբարը կոչել «Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական եռասերունդ ուսումնական հաստատություն»։

Սիրելի՛ պատանիներ, մենք երբեք չպետք է հուսահատվենք, եղեք առույգ, եղեք գաղափարապես խելոք, այսօր խելքի դար է, ամենամեծ զենքը խելքն ու կրթությունն է։ Ես համոզված եմ, որ այստեղից երեխաները դուրս են գալիս ուրիշ հոգեբանությամբ, ուրիշ մտածելակերպով։

Փա՛ռք բոլոր նահատակներին, հավերժ հիշատակ, փառք ու պատիվ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, որը 20-րդ դարավերջում կարողացավ հիմք դնել, որ մենք մեզ զգացինք հայ, ունեցանք բանակ։ Այսօր Սպարապետի միակ ժառանգը հայոց բանակն է, և դուք եք, որ վաղը պետք է լինեք զինվորներ։ Երբեք չհուսահատվեք, որ վաղը կգան հաղթանակաները, որոնց ակունքները այսօրվանից դուք եք դրել, և մեր երկիրը կհզորանա նորից, կայուն, ինքնիշխան, ազատ, անկախ պետություն կդառնա․․․»։

Նշենք, որ միջոցառման ընթացքում հնչեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի օրհներգները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը