Ներքին 2 տարի առաջ - 10:20 23-08-2023

Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալ անկախ պետություն և հայկական Արցախ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ:

Դժվար ու փորձություններով լի է եղել մեր անկախ պետականության կայացման ճանապարհը, որի համար մեր ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել: Մեր պետության սահմանները մեր հազարավոր եղբայրների, որդիների ու զավակների արյամբ են գծվել ու մեր բոլորիս հավաքական պարտքն ու պարտականությունն է անխախտ պահել այդ սահմանները:

Այսօր էլ հայկական երկու հանրապետությունները դժվարին օրեր են հաղթահարում: Արցախի հանրապետության մեր քույրերն ու եղբայրները շուրջ 9 ամիս գտնվում են շրջափակման մեջ, կենաց ու մահվան պայքար են մղում իրենց պատմական հայրենիքում ապրելու ու արարելու իրավունքի համար։

Այս պայմաններում, առավել քան երբևէ կարևորվում է ներհասարակական հաշտությունը, բացառապես ազգային համախմբվածությամբ և էֆեկտիվ կառավարմամբ է հնարավոր հաղթահարել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած դժվարությունները: Սերունդներին անկախ պետականություն ու հայրենիք ժառանգելու մեր պարտավորությունը իրականացնելու հարցում մեզնից յուրաքանչյուրն ունի անելիք, յուրաքանչյուրն իր տեղում և իր չափով:

Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալ անկախ պետություն և ունենալ հայկական Արցախ։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից