copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:11 16-07-2024

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային՝ հույս հայտնելով, որ նրա փորձառությամբ գրասենյակը կաշխատի առավել համակարգված, և կառույցի հետ համագործակցությունը նոր փուլ կմտնի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«Հայաստանի առողջապահական համակարգը փոխակերպումների փուլում է։ ԱՀԿ-ն և մյուս գործընկերները լուրջ դեր ունեն իրենց փորձագիտական, կազմակերպչական աջակցությամբ նպաստելու բարեփոխումներին։ Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ մեր համատեղ օրակարգի բոլոր կետերը ստանան լուծումներ»,-նշել է Ավանեսյանը։

«Սիդարթա Դատտան ընդգծել է, որ ԱՀԿ առաքելությունն է աջակցելու առողջապահության ոլորտում երկրի օրակարգին։ Որպես համագործակցության ռազմավարական ուղղություն՝ նա առանձնացրել է առողջության առաջնային պահպանման օղակի, որակի բարեփոխումները և դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում աջակցությունը։

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն պատրաստ է նաև հավաքագրելու ռեսուրսները և աջակցելու Հայաստանին հոգեկան առողջության պահպանման ոլորտի կարիքները լուծելու հարցում։

Քննարկել են առաջիկա անելիքները և հանդիպումները, ձեռք են բերվել համագործակցության խթանմանը միտված պայմանավորվածություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի