copy image url
Ավելին 2 տարի առաջ - 12:13 12-07-2024

Մեր ժամանակների Զիտան և Գիտան. քույրերն իրար գտել են 17 տարի անց

2022 թվականին վրացի ուսանողուհի Էլեն Դեիսաձեն Tik Tok-ը թերթելիս հանդիպել է Աննա Պանչուլիձեի էջին, ով իր հասակակիցն էր և շատ նման իրեն: Այս մասին գրում է New York Post-ը:

17 տարի Աննա Պանչուլիձեն և Էլեն Դեիսաձենը միմյանց մասին ոչինչ չգիտեին: Մի քանի ամիս շփվելուց և ընկերությունից հետո նրանք պարզել են, որ ծնվել են նույն օրը և որդեգրվել են նույն ժամանակաշրջանում, իսկ անցյալ տարի որոշել են ԴՆԹ թեստ հանձնել: Արդյունքից պարզ է դարձել, որ նրանք պարզապես հարազատներ չեն, այլ երկվորյակներ.

«Մենք ընկերացանք, առանց իմանալու, որ քույրեր ենք: Բայց մենք երկուսս էլ զգում էինք, որ ինչ-որ ընդհանուր բաներ ունենք»,- ասում է Էլենը:

Պարբերականը նշում է, որ Էլենի և Աննայի պատմության հետևում կան տխուր հանգամանքներ: Երկար ժամանակ Վրաստանում մեծ տարածում ուներ նորածինների առևտուրը, նրանք վաճառվում էին ապօրինի ճանապարհով: Լրագրողներին հաջողվել է պարզել, որ երեխաների ապօրինի որդեգրումները կազմակերպվել են ծննդատների, մանկապարտեզների և որդեգրման այլ կազմակերպությունների կողմից, որոնք դավադրաբար երեխաներին խլել են իրենց ծնողներից, կեղծել ծննդյան փաստաթղթերը և նրանց գումարի դիմաց հանձնել նոր ընտանիքների:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը

Ձեզ գուցե հետաքրքրի