copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:52 10-07-2024

Նիդեռլանդներն աշխատում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման ուղղությամբ

Նիդեռլանդները աշխատում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի հետ՝ ուժեղացնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շխոֆը։

Ավելի վաղ Նիդեռլանդների վարչապետը երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ միասին ժամանել էին Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու՝ անցյալ շաբաթ պաշտոնը ստանձնելուց հետո Եվրոպայից դուրս իրենց առաջին ուղևորության շրջանակում:

Շխոֆն ասել է, որ անձամբ է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Ես ևս մեկ անգամ հավաստիացրի նրան Նիդեռլանդների կողմից Ուկրաինային շարունակվող աջակցության մեջ այն ամենում, ինչ անհրաժեշտ է։ Օրինակ՝ Նիդեռլանդները աշխատում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի հետ՝ ուժեղացնելու Ուկրաինայի օդային պաշտպանությունը»,- ասել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը:

Պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսն ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը լրացուցիչ 300 մլն եվրո կհատկացնի F-16 կործանիչների համար զինամթերք գնելու նպատակով, որոնք կուղարկվեն Ուկրաինա։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
20:30 Խորագիր․ Բարեվարքությո՞ւն, թե՞ սրիկայական ծուղակ, նոր ԱԽՔ, խցանումների վե՞րջ, թե՞ աչքկապոցի