copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 16:25 28-09-2025

ՆԱՏՕ-ն հայտարարել է Բալթյան երկրներում «զգոնության ուժեղացման» մասին

ՆԱՏՕ-ն «ուժեղացրել է զգոնությունը» Բալթյան երկրներում՝ Դանիայի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ Կոպենհագենի հայտարարությունից հետո:

Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով դաշինքի ներկայացուցիչ Մարտին Օ’Դոնելին։

Ըստ Օ’Դոնելի, ուժեղացված միջոցառումները ներառում են մի քանի հետախուզական, դիտարկման և տեղազննման հարթակներ, ինչպես նաև առնվազն մեկ հակաօդային պաշտպանության ֆրեգատ՝ Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունը «մշտական կապի մեջ է Դանիայի ղեկավարների հետ»՝ անօդաչու սարքերի միջադեպերի կապակցությամբ, որոնք վերջինն են դաշինքի անդամ երկրների օդային տարածքի խախտումների շարքում։

Դանիայում և Նորվեգիայում անօդաչու սարքերի դիտարկումները, որոնք սկսվել են երկուշաբթի, հանգեցրել են մի քանի օդանավակայանների փակման։ Դանիան ակնարկում է Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը։

ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ պնդում են, որ վերջին շաբաթներին ռուսաստանյան կործանիչներն ու անօդաչու թռչող սարքերը խախտել են իրենց օդային տարածքը Եվրոպայում՝ մեղադրելով Մոսկվային դաշինքը փորձարկելու մեջ։

Ռուսաստանը հերքում է անօդաչու սարքերի ներխուժմանն իր մասնակցությունը և խոստանում է պատասխան տալ՝ իր օդային տարածքի խախտման դեպքում։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
11:35 Իսպանական F16 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ է խոցել
14:35 Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ