copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:58 10-05-2022

Բելառուսը հայտարարել է սահմանների մոտ իր զորախմբերի ուժեղացման մասին

Բելառուսի գլխավոր շտաբը հայտարարել է սահմանային շրջաններում զորքերի խմբավորման ուժեղացման և ուժերի անսպասելի ստուգման երկրորդ փուլի մասին՝ որոշումը կապելով «Բելառուսական սահմանների մոտ արևմտյան երկրների ռազմական զորակազմի կուտակման հետ»։

«Վերջին վեց ամիսների ընթացքում ստեղծված խմբավորումն աճել է ավելի քան երկու անգամ՝ թե՛ քանակապես, թե՛ որակապես։ Միջերկրական և Բալթիկ ծովերի ջրերում հայտնվել են ծովային և օդային թևավոր հրթիռներ կրող խմբեր, Լեհաստանում և Բալթյան երկրներում մեծացել է ավիացիոն խմբավորումը։ Այս ամենը վկայում է Բելառուսի համար աճող սպառնալիքի մասին»,- մեջբերում է «Ինտերֆաքս»-ը Գլխավոր շտաբի ղեկավար, Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Գուլևիչի հայտարարությունը։

Ըստ նրա՝ հարավային երեք մարտավարական ուղղություններում (մինչև Ուկրաինայի սահման) տեղակայվել են հատուկ գործողության ուժերի ստորաբաժանումներ։ Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է պահեստազորից հարյուրավոր մարդկանց զորակոչի մասին՝ Բրեստի և Գրոդնոյի շրջաններում տարածքային պաշտպանության ռազմական պատրաստության համար։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
11:35 Իսպանական F16 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ է խոցել
14:35 Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ