Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 20:00 19-06-2024

Խաչքարերը Հայաստանի պատիվն ու պատմությունն են, համաձայն չենք Նիկոլ Փաշինյանի հետ. հարցում

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը կարծես թե պայքար է սկսել ազգային արժեքների դեմ, և վերջինս այս համատեքստում հանդես է գալիս մի շարք սենսացիոն հայտարարություններով։

Երեկ էլ Սիսիանում աշակերտների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը դժգոհել է, որ Հայաստանում ամեն քայլափոխի խաչքարեր են տեղադրված, ընդ որում Փաշինյանն իր խոսքում օգտագործել էր հեգնական արտահայտություններ։

Oragir.News-ը շրջել էր մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, որ Հայաստանում խաչքարերը շատ են, համաձա՞յն են։

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է, ինձ չի թվում, որ ինքը դեմ դուրս կգա խաչքարերին, քանի որ ինքը բազում անգամներ խաչակնքվել և խոնարհվել է»,-ասաց մի տղամարդ, ով չցանկացավ երևալ տեսախցիկի առաջ։

«Խաչքարերը Հայաստանի պատիվն ու պատմությունն են, համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշեց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից