Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:04 09-06-2024

Կառավարությունը այնպիսի օրենքներ է մտածում, որ արցախցիներին զրկի անգամ բնակարան վարձելու հնարավորությունից

Արդեն հայտնել էինք, որ կառավարության մայիսի 16-ի որոշումով հաստատվել է Արցախից բռնի տեղահանված 25 հազար ընտանիքների Հայաստանում մշտական տուն ձեռք բերելու աջակցման ծրագիրը։

Ընդհանուր պայմաններն են. աջակցությամբ ձեռք բերվող անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան վերջնական գինը չպիտի գերազանցի 55 միլիոն դրամը, շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն Հայաստանի քաղաքացի, չպետք է Հայաստանում անշարժ գույք ունենան։ Ընտանիքի 55 տարին չլրացած չափահաս երկու շահառուները կամ մեկ անչափահաս շահառուն չեն կարող բացակայել երկրից տարեկան ավելի քան 183 օրով, բացառությամբ հատուկ դեպքերի (օրինակ՝ եթե գնացել են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում սովորելու համար)։ Տունը կարող է ձեռք բերվել ամեն տեղ, բացառությամբ Երևանի փոքր կենտրոնի։

Oragir.News-ի թղթակիցն է զրուցել Արցախից բռնի տեղահանված և Շիրակի մարզում ապաստանած արցախցիների հետ։ Նրանցից շատերը դժգոհ են կառավարության ծրագրից, նշում են, որ ծրագրի մեկնարկից հետո մարզերում տների գները երկրաչափական պրոգրեսիայիով աճելու են։

«Իհարկե հնարավոր չէ էդ պայմաններով, էդ գումարով տուն գտնել։Գները չեն տեսե՞լ, ըսկի մարդիկ չեն կարող վարձով տան վարձը տալ։ Ես աշխատանք չունեմ, ոչ մի եկամուտ չկա, որտեղի՞ց ինձ փող, որ իրենց տված գումարի վրա ավելացնեմ, որ գոնե տարրական պայմաններով բնակարան կարողանամ առնեմ։ Անհասկանալի կետեր շատ կան, մարզպետի հետ հանդիպման ժամանակ ծրագիրը ներկայացվել է, բայց չգիտեմ... ։

Ոնց որ կառավարությունը հատուկ այնպիսի օրենքներ մտածի, որ արցախցիներին զրկի անգամ բնակարան վարձելու հնարավորությունից, պարզ չէ՞ որ, այդ մարդիկ հայտնվելու են փողոցում, եթե չկարողանան տուն ճարել»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Նունե Առուստամյանը։

Արցախից մեկ այլ բռնի տեղահանված Անահիտ Նասիբյանն էլ ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի լուծում արցախցիների խնդիրները, այլև նորանոր խնդիրներ է ստեղծում մեր համար։

«Ծրագրով նախատեսված է, որ բնակավայրի ընտրությունից է կախված աջակցության չափը։ Ամենաշատ աջակցությունը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով 5 միլիոն դրամ է լինելու։ Մենք 4 հոգանոց ընտանիք ենք, խնդրեմ ասացեք 20 մլն. դրամով ինձ ով տուն կտա՞, տների գները բարձր։Իրենք իրենց որոշել են, մեր հետ չեն քննարկել, մեզ տարբերակ չեն առաջարկել։

Էսքան քաշքշուկի տեղը կարող էին բազմաբնակարան շենք սարքել ու տեղավորել մարդկանց, Նիկոլ Փաշինյանը թող չմոռանա, որ իր պատճառով են մարդիկ փախստական ու անտուն դարձել»,-շարունակում է արցախցի կինը։

Նելսոն Բաբայանը մասնագիտությամբ կենսաբանության ուսուցիչ է։

«Գյումրիում եմ ապրում, չէի ուզենա Գյումրիից գնալ, բայց չգիտեմ այդ գումարով կարող եմ Գյումրիում տուն գտնել։ Ամեն դեպքում պիտի կոպեկ-կոպեկ հավաքեմ տեսնեմ ոնց կլինի։Հո դրսում չենք մնալու»:

Նշենք որ վերջին տվյալներով՝ Շիրակի մարզում ապաստանել է Արցախից բռնի տեղահանված 3747 քաղաքացի՝ 1025 ընտանիք։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվելու է 2024-2029 թվականների ընթացքում՝ մի քանի փուլով։

Առաջին փուլին կարող են դիմել 5 խմբեր․
— 3 և ավելի նչափահաս երեխա ունեցող ընտանիքներ, եթե բնակարան կամ տուն են առնում,
— 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե սեփական տուն են կառուցում,
— զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքները՝ թե գնելու, թե կառուցելու նպատակով,
— բոլոր այն ընտանիքները, որոնց անդամները ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ (նրանք հավաստագիր և հավաստագրի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ կստանան)
— և նրանք, ովքեր 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո հիփոթեքային վարկ են վերցրել։

Մնացածը սպասելու են երկրորդ փուլերին՝ 2026 թվականի հունվարի 1, և երրորդ փուլին՝ 2027-ի տարեսկզբին։

Կառավարության որոշումը ոչ բոլոր արցախցիներն են միանշանակ ընդունում։ Շատերը մտահոգություններ ունեն, որ կառավարությունը պարզապես հաշվի չի առել շուկայական գինը, որովհետև հատկացված գումարով նույնիսկ գյուղում հնարավոր չէ բնակարան ձեռք բերել։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը

Ձեզ գուցե հետաքրքրի