Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 17:50 04-06-2024

Ինչո՞ւ վերցրիք իշխանությունը, եթե խելք չունեիք․ ի՞նչ հարց կուղղեին անցորդները Աննա Հակոբյանին

Երեկ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ով բավականին ակտիվ է սոցկայքերում, իր մասնակցությամբ կարճ տեսանյութեր էր հրապարակել, որի միջոցով փորձել էր հանրությանը ցույց տալ, թե իրբ կարողանում է ազատորեն շրջել Երևանի փողոցներով։ Սակայն, հրապարակքւմների մեջ երևում էր, որ վերջինս շրջում է թիկնապահների ուղեկցությամբ։

Զարմանալին այն է, որ Հակոբյանի կողքով անցնող քաղաքացիներն անտարբեր վերաբերմունք են դրսևորում վարչապետի կնոջ հանդեպ և չեն օգտվում անգամ նրան բարևելու հնարավորությունից։

Իսկ թե ի՞նչ հարց կուղղեին մեր համաքաղաքացիները դրսում պատահաբար տեսնելով Աննա Հակոբյանին, Oragir.News-ը պարզել է հարցախույզի միջոցով։

Մի քանիսն ասացին, որ ընդամենը կբարևեին և կանցնեին։ Մի տարեց տղամարդ էլ վրդովված պատասխանեց․

«Իրեն էլ, Նիկոլին էլ, իրենց ոհմակին էլ, սատկեին, չլինեին, մենք էլ ապրեինք, սարսափելի է, որ նման չեղած մարդկանց մասին պետք է խոսենք։ Հայ ժողովուրդը հազարամյակներով պատմություն ուներ, ընկել ենք անգրագետ, թրքահպատակ անձնավորությունների ձեռքը»։

Մի կին էլ իր հերթին դժգոհությունն արտահայտեց, ասելով․ «Եթե խելք չունեիք, ինչո՞ւ վերցրիք իշխանությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։