Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:10 30-10-2024

53-ի հոգուն` խաղաղություն, շիրիմին` հանգստություն. անցորդները՝ Աննա Հակոբյանի հետ ընթրողների մասին

Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, վաղը` հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ:

«Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակից հայտնել են, որ վճարումներն արվում են փոխանցումների միջոցով` մեկ անձի ներկայության արժեքը 1 միլիոն դրամ է, եւ եթե անգամ տվյալ կազմակերպությունից մեկից ավելի անձ է ցանկանում ներկա գտնվել ընթրիքին, յուրաքանչյուր անձ պետք է վճարի մեկական միլիոն դրամ:

Օգտատերերը քննարկել և քննադատել են Աննա Հակոբյանի հետ ընթրել ցանկացող տղամարդկանց և հարց ուղղել միմյանց, թե ովքեր են այն տղամարդիկ, ովքեր ընթրելու են Հակոբյանի հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ովքե՞ր են այն տղամարդիկ, ովքեր վարչապետի կնոջ հետ ընթրելու են։

«Երևի բիզնեսմեններ, այն ովքեր գումարը հեշտությամբ են վաստակում։ Խելամիտ չեմ համարում դա, այդ 53 միլիոնը թող դնեին մեր պաշտպանության համար»,- ասաց մի տղամարդ, և հարցին՝ այն տղամարդիկ ովքեր չեն ընթրելու Աննա Հակոբյանի հետ հաջողա՞կ չեն, պատասխանեց. «Մնացածն անհաջողակ են։ Հիմա կիրթ մարդկանց ասում են՝ անկիրթ, և հակառակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան