Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:38 04-06-2024

Լավ էլի, անունը մի տվեք, մաքրեք ձեր շրթունքները․ Բագրատ Սրբազանը՝ Հովհաննես Ազոյանի մասին

Բագրատ Սրբազանից այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում դերասան Հովհաննես Ազոյանի՝ իր և շարժման հասցեին քննադատական, վիրավորական գրառումները:

Բագրատ Սրբազանը նախ հարցրեց, թե ո՞վ է դա, իսկ երբ լրագրողը հուշեց, որ խոսքը «կոլոտ Հովոյի» մասին է, Սրբազանն արձագանքեց. «Լավ, էլի, Հռիփսիմե, գնա բերանդ լվա, խնդրում եմ, շրթունքներդ լվա: ներողություն եմ խնդրում, որ այդպես արտահայտվեցի, բայց սատանաների անունը մի տվեք, սարսափելի բան է դա: Նա ո՞վ է»:

Ամենից շատ դիտված