Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 20-08-2025

«Հիմար», «ահավոր», մարդ ա էլի, դրա անունը մի տվեք․ քաղաքացիները նկարագրում են Փաշինյանին

Հայաստանն ավելի քան 7 տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայ հանրության շրջանում դիրքորոշումները ոչ միանշանակ են, երբեմն՝ իրամերժ․ Հանրության մի զգալի մասը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է դավաճանության մեջ՝ պնդելով, որ հենց նրա կառավարման հետևանքով հայաթափվեց Արցախը ու հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սակայն հանրության որոշ ներկայացուցիչներ էլ Փաշինյանին համարում են «հզոր առաջնորդ, ում հաջողվեց հանել Հայաստանը պատերազմի թմբիրից»։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում՝ քաղաքացիներին հետևյալ հարցն ուղղելով․ «Մեկ բառով ինչպե՞ս կնկարագրեք Նիկոլ Փաշինյանին»։

Հարցվածներից շատերը Փաշինյանին «հիմար» ու «դավաճան» որակեցին, շատերն էլ նշեցին, որ նրա անունը լսել չեն ուզում։

«Հիմար»,- ասացին քաղաքացիներից մի քանիսը։

«Եկեք չնկարագրեմ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

«Նիկոլ Փաշինյանին չեմ ուզում տենամ, մի հատ էլ նկարագրե՞մ»,- ասաց մի կին։

«Ցավդ տանեմ, ես չեմ կարա ասեմ, մարդ ա էլի, իրա համար ապրում ա, ես ի՞նչ ասեմ»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ կին էլ նշեց, որ երբ Փաշինյանն իշխանության էր գալիս հույսեր են կապել նրա հետ, սակայն սխալվել են։ «Մարդն անսխալ չի լինում, բայց ժամանակին պետք է այդ սխալն ուղղել։ Սա վիճակ չի, հասկանո՞ւմ եք՝ մեր ազգի համար։ Ամոթ է։ Հայաստան ասելով էն որ ասում ա բոլորս հպարտանում ենք չէ՞, բայց հիմա ինչո՞ւ պետք է Հայաստանում ապրողը՝ հայը, բոմժի կարգավիճակում լինի՝ մանավանդ թոշակառուները։ Չի կարելի»,- ասաց նա՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով հեռանալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել