Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:16 03-06-2024

Տավուշի մարզում' Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին, «ՈւԱԶ»-ը կողաշրջվել է․ կա 4 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ» մակնիշի ավտոմեքենան տեխնիկական խնդիրների պատճառով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում