Օրեր առաջ Գեղարքունքի մարզի Վահան գյուղում չափագրողներ տեսնելու մասին լուրեր էին տարածվել։ Մարդիկ մտավախություն էին հայտնում, որ առաջիկայում Գեղարքունիքում ևս սահմանազատում է իրականացվելու Կիրանցի, Ոսկեպարի նմանությամբ։
Լուրերի հավաստիությունը պարզելու համար Oragir.News-ը փորձեց տեղեկություններ ստանալ տեղի բնակիչներից, կապ հաստատելով գյուղի դպրոցի տնօրեն Լիանա Մարտիրոսյանի հետ։ Հարցին, թե՝ արդյո՞ք չափագրողների տեսել են, վերջինիս պատասխանեց.
«Ո՛չ, նման բան չկա»։
Նա նաև նշեց, որ գյուղացիների շրջանում սահմանազատման գործընթացի վերաբերյալ խոսակցություններ չկան, համենայնդեպս՝ ինքը չի լսել, և գյուղացիները շատ հանգիստ են, որևէ մտավախություն չունեն։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2021-ին երդվում էր, որ Տավուշի մարզի սահմանակից տարածքները չի հանձնելու։ Սակայն այս տարի անակնկալ հայտարարեց, որ եթե այդ տարածքները չհանձնեն, ապա պատերազմ է սկսվելու։ Ենթադրվում է, որ նույնպիսի անակնկալ կերպով սահմանազատում է լինելու նաև Գեղարքունիքի մարզում։
Նշենք նաև, որ Գեղարքունիքի մարզում սահմանազատում իրականացնելու, մասնավորապես՝ Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու մասին ապրիլի 29-ին առաջարկությամբ էր հանդես եկել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը։