copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:05 03-06-2024

Արայիկ Հարությունյանի քաղաքական փորձառությունը հուշում է՝ Շարժումը մարում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարում է։

Ճշտող հարցին՝ ինչից է նման եզրահանգման եկել, նա պատասխանեց․ «Իմ քաղաքական փորձառությամբ տեսնում եմ, որ շարժումը մարում է, շատ հաճախ է լինում՝ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում․ դրանից էլ նման եզրակացություն եմ արել»։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ցանկացած մարդ, ցանկացած բողոք կարող է իրականացնել, և շարժում առաջնորդել, իսկ քաղաքական ուժերն էլ, որոնք գտնվում են դաշտում, կարող են նման գնահատականներ տալ այդ շարժումներին։

Արդյո՞ք իշխանությունը երկխոսության կգնա և ինչո՞ւ չեն իջնում գերատեսչություններից պատասխանատուներ՝ հարցերին պատասխանելու համար հարցին՝ Հարությունյանն արձագանքեց․

«Հիմա, ով ինչ հարց ունենա պետք է մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հատ մարդ իր հետևից տանի տվյալ գերատեսչության մոտ և ասի թող ղեկավարը իջնի ինձ այս հարցին պատասխան տա՞։ Դա հարաբերվելու ո՞ճ է, ընդ որում համապատասխան վերաբերմունք է լինում այն շարժումների նկատմամբ, որոնք, ըստ էության, տանում են լարման, տանում են բախումների, և դա մենք տեսանք ԱԳՆ դիմաց։ Եթե այս գործելաոճը չլինի, մենք ցանկացած քաղաքական ուժի հետ հարաբերվում ենք»։

Ամենից շատ դիտված