Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:17 24-05-2024

Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

Համաձայն Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024թ. հիմնական միջոցառումների պլանի՝ մայիսի 22-ին Վայոց ձորի մարզում անցկացվել է «Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Ուսումնավարժության ղեկավարում էր Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը։ Ուսումնավարժության շտաբի պետն էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը։ Մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների ծառայողները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմն ու աշխատակիցները, մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովը, Վայոց ձորի մարզի Չիվա բնակավայրի վարչական ղեկավարը։

Նմանատիպ շտաբային ուսումնավարժությունները նպատակ են հետապնդում ստուգել մարզի ղեկավար կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում և «Արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության» պլանի իրատեսությունը, միևնույն ժամանակ կատարելագործել ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմի ունակություններն ու փոխհամագործակցության իրականացումը սողանքների սպառնալիքի և առաջացման դեպքում, ինչպես նաև ուժերի գործնական հմտությունները փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

Ուսումնավարժությունը մեկնարկել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից մասնակիցների ազդարարումով: Ընթացքում իրականացվել են ծառայությունների, համայնքի ուժերի ու միջոցների պատրաստականության բերման միջոցառումներ, նախապատրաստվեցին զեկույցներ:

Մարզպետի մոտ կայացած հավաքի ժամանակ մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով միջանկյալները, իրականացված նախապատրաստական և կանխարգելիչ միջոցառումները։

Շտաբային ուսումնավարժության ընթացքում ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել վարքականոնների, առկա խնդիրների, մտահղացումների և միջոցառումների կազմակերպման և իրագործման շուրջ։

Այնուհետև մասնակիցները փորձել են իրենց զեկույցներով և քննարկումների միջոցով առաջադրված խնդիրներին իրավիճակին համապատասխան լուծումներ ներկայացնել։

Շտաբային ուսումնավարժության ավարտին տեղի է ունեցել հարց-պատասխան, կատարված աշխատանքների և արդյունքների վերլուծություն։

Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները՝ մասնակիցները կարևորել են նմանատիպ համատեղ ուսումնավարժությունների շարունակականությունը և արդյունավետությունը՝ մատնանշելով հատկապես գործընկեր կառույցների հետ փոխհամագործակցությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով