Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 16:15 20-05-2024

Շարժումը հաջողի, հասնի իր նպատակին. քաղաքացիները շնորհավորում են Բագրատ Սրբազանին 

Այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։ Լրանում է Սրբազանի 53-ամյակը։

Oragir.News-ը հայտնի մարդկանց տարեդարձների առթիվ փորձում է պարզել քաղաքացիների վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Այսօր Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ի՞նչ կմաղթեք Բագրատ Սրբազանին նրա ծննդյան օրվա կապակցությամբ»։

Հարցվածների մեծ մասը ջերմ շնորհավորեց Սրբազանին, նրան մաղթելով առողջություն, հաջողություն, երջանկություն, կամք։ «Շարժումը հաջողի, հասնի իր նպատակին»,- ասաց մի քաղաքացի։ «Շնորհավորում եմ, թող առողջ լինի։ Ապրի, որ ժոովրդի կողքին է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ Մի քաղաքացի էլ խորհուրդ տվեց Բագրատ Սրբազանին հանգիստ թողնել Նիկոլ Փաշինյանին։ «Ես մի բան եմ մաղթում, որ խաղաղությունը պահպանեն։ Չեմ ուզում, որ մեր երկրում լարվածություն լինի»,- նկատեց անցորդներից մեկը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման դեմ մի քանի օր ընդվզելուց հետո մայիսի 4-ին Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ Կիրանց գյուղից երթով շարժվեցին Երևան։ Նրանց միացան հազարավոր մարդիկ։ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ամեն օր Երևանում և մի շարք այլ քաղաքաներում տեղի են ունենում ցույցեր, հանարահավաքներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր