Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:06 19-05-2024

Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն

«ՀԱՅԱՍԱ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․ «Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ

18.05.2024-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում, Հայաստանի խուլերի միավորում ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի փորձ։ Կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող, Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող և ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է։ Համահիմնադիրներից է Ռոման Նազարյանը, ով նախկինում եղել է մի քանի կուսակցության անդամ։ Հանրության լայն շրջանակներին հայտնի բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» Հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը ու Սարգիս Բեգրակյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը երեկ կարողացել են կասեցնել վերոնշյալ «թուրքական» կուսակցության հիմնադիր համագումարի կայացումը։

Նրանք ցանկացել են ներկա գտնվել կուսակցության հիմնադրման հանրային միջոցառմանը և ներկաներին իրազեկել այդ կուսակցության թուրքական արմատների մասին։ Նշենք, որ հիմնադիր համագումարին ներկա է գտնվել անհրաժեշտ 300-ից ընդամենը 30-40 հոգի, որի պարագայում կուսակցության հիմնադիր համագումարը համարվում է չկայացած։ Համագումարի կազմակերպիչներից մի քանիսը և Հայաստանի խուլերի միավորում ՀԿ նախագահ Մարինե Ավետիկի Հարությունյանը դրսևորել են խիստ ագրեսիվ վարք, խոչընդոտել են իրազեկում իրականացնող հասարակական գործիչների գործունեությանը և իրականացրել են հարձակում նրանց վրա (փաստագրված է տեսանյութերով)։ Մարինե Հարությունյանի և Ռոման Նազարյանի կողմից հրավիրվել է ոստիկանություն։

Պարեկներից մեկի նկատմամբ «թուրքական» կուսակցության կողմնակիցներից մեկը կիրառել է բռնություն, ինչի առնչությամբ նշյալ պարեկը դիմել է ոստիկանություն։ Ռոման Նազարյանի կեղծ հաղորդման հիման վրա ձերբակալվել ու ոստիկանության կենտրոնի բաժին են տեղափոխվել «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը և Սարգիս Բեգրակյանը, բլոգեր Արթուր Չախոյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։ Ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել նաև «թուրքական» կուսակցության համահիմնադիր Ռոման Նազարյանը և ևս երկու անձ։ 19.05.2024-ին ժամը 00:30-ին հայտնի դարձավ, որ բոլոր ձերբակալվածները 72 ժամով տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր։

Շեշտադրենք այն փաստը, որ «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը և Սարգիս Բեգրակյանը, բլոգեր Արթուր Չախոյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, ովքեր կարողացել են կասեցնել «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում, որևէ հակաօրինական արարք չեն կատարել, ինչը փաստարկվում է նաև ոստիկանությանը տրամադրված բազմաթիվ տեսանյութերով։ Աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում լինել զգոն և բոլոր հրանավոր օրինական միջոցներով արգելափակել թուրքական քաղաքականության մուտքը Հայաստան»

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
17:31 Արհեստական ինտելեկտ չէ, իրական է. ինչպես է Տաթև Ասատրյանը թռչող դրոնից նկարահանվել