copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:43 26-06-2026

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի գլխավորած պատվիրակությանը

Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանին երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։