copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:36 04-05-2024

Ստեփանակերտի հերոսների պանթեոնը տեղում է․ ReArtsakh-ը հերքում է տարածված լուրը

«Համացանցում լուսանկարներ են տարածվում իբր Ստեփանակերտի պանթեոնը քանդված է։

Մենք ուշադիր ուսումնասիրել ենք այդ լուսանկարները և կարող ենք փաստել, որ հերոսների պանթեոնը տեղում է։ Այո, այնտեղ կան բաց գերեզմանափոսեր, բայց դրանք արվել են 2023թ. սեպտեմբերյան պատերազմի՝ մեր զոհված զավակների համար։

Իհարկե հասկանալի է, որ թշնամին ամեն պահ կարող է և շատ տեղերում արդեն իսկ պղծում է մեր գերեզմաններ, հոգևոր և մշակութային կոթողները։ Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք, ովքեր չեղած բանը որպես իրողություն են ներկայացնում։ Ինչու՞ են ցավ պատճառում մեր զոհերի՝ առանց այն էլ հազար ու մի ուրիշ ցավ ապրած հարազարտներին։

Մարդիկ էլ տարածում են այդ լուսանկարները՝ առանց անգամ կասկածելու, որ կեղծիքի զոհ են դառնում։

Հորդորում ենք մեր ընթերցողներին աչալուրջ լինել և չդառնալ կեղտոտ քարոզչության գործիք։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տղաների շիրիմները չպղծվեն։ Իսկ դրա լավագույն ձևն այս պահին մեդիագրագետ լինելն ու ճիշտ ուղերձներ տարածելն է։ Խնդրում ենք զգոն եղեք»,- տեղեկացնում է ReArtsakh տելեգրամյան ալիքը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին