copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:30 23-04-2024

Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանն ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բաքվի ADA համալսարանում կազմակերպված միջազգային ֆորումի շրջանակներում ունեցած ելույթում։

«Հիմա մենք ավելի մոտ ենք խնդրի լուծմանը, քան երբևէ։ Օկուպացիայի ժամանակ մենք շատ հեռու էինք սրանից։ Այն ժամանակ մենք նույնիսկ չկարողացանք պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է նա։

Ալիևը պնդել է, որ նախկինում Երևանին և Բաքվին Մադրիդյան սկզբունքների շուրջ չէր հաջողվել համաձայնություն ձեռք բերել և նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չկար։ Նրա խոսքով՝ այժմ խաղաղության համաձայնագրի նախագիծը կա։

«Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Պարզապես պետք է մանրամասները մշակել: Սակայն, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցին՝ նշելով, որ դա արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Նա միևնույն ժամանակ ընդունել է, որ եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն նշված չէ։

«Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը նշված չէ։ Սակայն այնտեղ ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի վերահսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Այս հայտարարությունը ստորագրել ենք նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այդ դրույթը»,- նշել է նա։

Իլհամ Ալիևի խոսքով՝ ներկայումս Հայաստանը փորձում է ձերբազատվել այս պարտավորության կատարումից։

«Եվ հիմա ուզում են, այսպես ասած, ազատվել այս վիճակից։ Բայց սա անհնար է։ Նրանք արգելափակում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ ճանապարհային կապեր հաստատելու հնարավորությունը։ Այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել