copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:15 13-06-2023

«Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անխուսափելի է, որքան շուտ այն բացվի, այնքան ավելի լավ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անխուսափելի է։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ալիևը հայտնել է, որ Թուրքիայի նախագահի հետ մտքեր են փոխանակել առաջիկայում «Զանգեզուրի միջանցք»-ի բացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ «միջանցքի բացումն անխուսափելի է, և որքան շուտ այն բացվի, այնքան ավելի լավ կլինի»։

Վերջինս միևնույն ժամանակ նշել է, որ իրենք մեծացնելու են այս ուղղությամբ գործադրվող ջանքերը։

«Ամեն դեպքում, մենք մեծացնելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Այդ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կբացի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում համագործակցության հարցերի վրա»,- նշել է նա։

Էրդողանն իր հերթին կարևորել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը հնարավորինս շուտ բացվի։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ դա կհեշտացնի նաև Թուրքիայի և Նախիջևանի միջև տրանսպորտը։ «Կարևոր են Զանգեզուրի միջանցքը, երկաթուղին, մայրուղին»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ ճանապարհը մշակույթ է, եթե ​​ճանապարհ չկա, ոչինչ չկա։ Նա ասել է, որ պատերազմից հետո Ադրբեջանը զգայուն է նաև ենթակառուցվածքների և ճանապարհների հարցում։ «Բոլոր թունելներն ու ճանապարհները ցույց են տալիս, թե ինչպես է զարգացել Ադրբեջանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի